Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Երբ որևէ գնահատական հնարավոր չէ տալ

Երբ որևէ գնահատական հնարավոր չէ տալ
02.05.2024 | 22:00

Սա այսօրվա Տավուշն է` սահմանապահ Կիրանց գյուղը, որտեղից առավոտյան բերման են ենթարկվել իրենց հողը թշնամուց պաշտպանող մեր մի քանի տասնյակ հայրենակիցներ։ Եվ բնավ, կարևոր չէ, որ այս պահի դրությամբ արդեն ազատ են արձակվել։ Այս դրվագը, այս օրերի ծանր ու տառապալից ժամերը գրվելու են որպես մի շրջան, երբ անհայրենիք մի խմբակ թշնամուն հանձնեց ազատագրված Արցախը, ապա ոստիկանների այսպիսի ջոկատները հայ գյուղացու` երկրի տիրոջ կողքին կանգնելու փոխարեն պաշտպանում էին թշնամու անվտանգությունը։

Եվ սա կոչվում է` «ծառայություն ենք իրականացնում»։
ՈՒ՞մ են ծառայում այսպիսի կերպարով։
Որտե՞ղ է քո հայրենիքը, հայի պայքարը կասեցնող ոստիկան, որտե՞ղ ես մեծացնելու քո զավակներին, երբ Արցախից հետո Տավուշը` աշխարհի մեծ խաղացողների շահերի բախման կետը դարձած, իսկ մեզ համար` հայի գոյատևման այս միջնաբերդը կորցնելուց հետո թշնամին վերջնականապես կյանքի կոչի պանթուրանիզմի իր վաղեմի ծրագիրը, ինչի համար, որ ժամանակին իրականացնում էր Հայոց ցեղասպանությունը մեր պատմական բնօրրանում, որի իրական պատկերը հաստատ չի ջնջվելու մեր գենետիկ հիշողությունից, արյան բջիջներից, քանի դեռ չի հասել հայի բաժին արդարության ժամը։
Արցախյան պատերազմում մեր անմահացած եղբայրների կողքին նույն այդ թշնամու դեմ մինչև վերջին շունչը մարտնչեցին ու անմահացան նաև ոստիկանական զորքերից փառահեղ սպաներ, որոնց կենսագրությունները մեզ համար բացահայտված են, անուններն էլ` մեր սրտերում։ Նրանց համար ծառայության վայրը մարտադաշտը դարձավ, որովհետև գիտեին ինչ բան է Հայրենիք, սպայի ու հայի պատիվ:
Եվ այս համայնապատկերում, մինչ հայը կռիվ է տալիս իր վերջին սրբազան բեկոր մի սրտաչափ հողի համար, և զուգահեռաբար ՀՀ ԱԺ-ում անհայրենիք խմբակը օրակարգ էր բերել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների և նախագահի ընտրության հարցը (իբրև թե մեր երկրում ոչ մի այլ խնդիր չկա քննարկելու), այսօր մեր թշնամի պետության մեջ տեղի է ունեցել ,այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքի պաշտոնական բացումը։ Սա արվել է պետական մակարդակով, որ տարիներ ի վեր իրենց հակահայ քարոզչությունը, պատմության խեղաթյուրումը և քարոզչական մակարդակում Հայաստանի բռնազավթումը հասցնեն նոր մակարդակի և շարունակեն բուծել հայատյաց հասարակություն` որպես օրինակ մշտապես ունենալով քնած հայ սպային` այդ լուսավոր կերպարին կացնահարած հրեշին և բոլոր տեսակի իսմայիլովներին, որոնք երբևէ հայի հանդեպ կատարել են եղեռնագործություն:
Բայց մեկ է, այսպես չի շարունակվելու։ Եվ ինչպես մեր հոգևոր հայրերն են այս օրերին ասում` Արցախ վերադառնալու ենք Ոսկեպարով։
Վերականգնվելու են մեր իրական Հայրենիքի սահմանները, իսկ մնացյալ բոլոր անհայրենիք տեսակներին պատմությունն իր գնահատականն է տալու։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1682

Մեկնաբանություններ